Եւ որ ինչ միանգամ անցք անցին ընդ մեզ՝ վասն գործոց մերոց եւ չարութեան մեղաց մերոց. այլ դու, Տէր, բազում անգամ թողեր զմեղս մեր, եւ ետուր մեզ այսպիսի զաւակ եւ արմատ։
Ցանգով փակեցի, ձողաբարձ զարդարեցի, եւ տնկեցի որթ սորեկ. աշտարակ շինեցի՝՝ ի միջի նորա, եւ գուբ հնծան փորեցի ի նմա. եւ մնացի՝՝ զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ։
Խրատեսցէ զքեզ ապստամբութիւնդ քո, եւ չարիք՝՝ քո կշտամբեսցեն զքեզ. եւ ծանիցես եւ տեսցես, թէ չար եւ դառն է քեզ թողուլն զիս, ասէ Տէր Աստուած քո. եւ ոչ հաճեցայ ընդ քեզ, ասէ Տէր Աստուած քո՝՝։
Ամենայն բարեկամք քո մոռացան զքեզ, եւ ոչ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ. վասն ամենայն անիրաւութեանց քոց, բազմացան մեղք քո։
Վասն այդորիկ ամենեքին որ ուտէին զքեզ՝ կերիցին. եւ ամենայն թշնամիք քո կերիցեն զմարմինս իւրեանց. վասն բազում անիրաւութեանց քոց որ յաճախեցին. եւ մեղք քո արարին քեզ զայդ եւ եղիցին ապականիչք քո յապականութիւն, եւ զամենայն աւարառուս քո տաց յաւար։
Թարախեցան վէրք քո, եւ չիք բժշկութիւն բեկման քում՝՝. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծափս հարցեն ի վերայ քո. քանզի յո՞յր վերայ ոչ չոգաւ չարութիւն քո հանապազ։