Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 25:31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

31 զի դատաստան Տեառն է ի մէջ ազգաց, եւ դատեսցի ինքն զամենայն մարմին. եւ ամպարիշտք տուան՝՝ ի սուր, ասէ Տէր։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 25:31
14 Iomraidhean Croise  

Վասն բարբառոյ ահի քո յիմարեցան ժողովուրդք, եւ յերկիւղէ՝՝ քումմէ ցրուեցան հեթանոսք։


Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ ամենայն թուոց նոցա. սատակել զնոսա եւ մատնել զնոսա ի սպանումն։


Զի օր դատաստանի՝՝ Տեառն է, եւ տարեկան հատուցման դատաստանի Սիոնի։


Զի ի հուր Տեառն դատեսցի երկիր ամենայն, եւ ի սուր նորա ամենայն մարմին.՝՝ բազումք եղիցին վիրաւորք ի Տեառնէ։


Եւ ասացեր թէ՝ Անմեղ եմ, դարձցի սրտմտութիւն նորա յինէն. ահաւասիկ ես դատեցայց ընդ քեզ, զի ասացեր թէ՝ Ոչ մեղայ։


Ահաւադիկ շարժումն ի Տեառնէ, եւ բարկութիւն մրրկեալ շարժմամբ ելցէ ի վերայ ամպարշտաց։


Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի՛ խնդրեր. զի ահա ես ածից չարիս ի վերայ ամենայն մարմնոյ, ասէ Տէր, եւ տաց քեզ զանձն քո ի գիւտս յամենայն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։


զի մերձ է օր Տեառն, օր միգի. զի հասեալ է վախճան ազգաց։


Եւ դատեցայց զնա արեամբ եւ մահու, եւ հեղեղօք անձրեւաց եւ վիմօք կարկտի եւ հուր եւ ծծումբ տեղացից ի վերայ նորա, եւ ի վերայ ամենեցուն որ ընդ նմա իցեն՝՝, եւ ի վերայ ազգաց բազմաց որ ընդ նմա։


Եւ դատաստան Տեառն ընդ Յուդայ, եւ խնդրել վրէժ ի Յակոբայ ըստ ճանապարհաց նորա, եւ ըստ գնացից նորա հատուսցէ նմա։


Լուարուք զբան Տեառն, որդիք Իսրայելի, զի դատաստան Տեառն է ընդ բնակիչս երկրի, զի ոչ գոյ ճշմարտութիւն, եւ ոչ ողորմութիւն, եւ ոչ գիտութիւն Աստուծոյ ի վերայ երկրի։


եւ ժողովեցից զամենայն ազգս, եւ իջուցից զնոսա ի ձորն Յովսափատու. եւ դատեցայց զնոսա անդ, վասն ժողովրդեան իմոյ եւ ժառանգութեան իմոյ Իսրայելի, որ ցրուեցան ընդ ամենայն ազգս, եւ զերկիր իմ բաժանեցին.


Լուարուք, բլուրք, զդատաստան Տեառն, եւ ձորք եւ հիմունք՝՝ երկրի. զի դատաստան է Տեառն ընդ ժողովրդեան իւրում, եւ ընդ Իսրայելի յանդիմանեսցի։


Lean sinn:

Sanasan


Sanasan