Եւ եղիցին ուղտերամակք նոցա յաւար, եւ բազմութիւն խաշանց նոցա ի կորուստ. եւ հոսեցից ընդ ամենայն հողմս զյապաւեալսն առ երեսօք, եւ յամենայն կողմանց նոցա ածից նոցա կործանումն, ասէ Տէր։
ի վերայ Եգիպտոսի եւ ի վերայ Յուդայ եւ ի վերայ Եդովմայ եւ ի վերայ որդւոցն Ամոնայ եւ ի վերայ որդւոցն Մովաբու, եւ ի վերայ ամենայն յապաւելոցն զերեսօք բնակչաց անապատի. զի ամենայն ազգք անթլփատ են մարմնով, եւ ամենայն տունն Իսրայելի անթլփատ են սրտիւք իւրեանց։
վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ ի վերայ Եդովմայ, եւ սատակեցից ի նմանէ զմարդ եւ զանասուն, եւ եդից զնա անապատ. եւ հալածեալք ի Թեմանայ՝՝ անկցին ի սուր։