Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 23:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 Զի ո՞վ եկաց ի հաստատութեան Տեառն, եւ ետես եւ լուաւ զբան նորա. ո՞վ ունկն եդ բանի իմում եւ լուաւ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 23:18
11 Iomraidhean Croise  

Եւ մատեաւ Սեդեկիա որդի Քանանու, եւ եհար Միքիայի զծնօտս նորա, եւ ասէ. Ո՞ր Հոգի Տեառն է այն, որ անց յինէն եւ խօսեցաւ ի քեզ։


Եւ մատուցեալ Սեդեկիա որդի Քանանու եհար զծնօտն Միքիայի, եւ ասէ ցնա. Որո՞վ ճանապարհաւ անց Ոգի Տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ։


Ո՞չ ապաքէն Տէր է որ ուսուցանէ զհանճար եւ զգիտութիւն, զի ինքն քննէ զիմաստունս։


Ունկն դիր, Յոբ, եւ լուր ինձ, կարկեաց եւ ես խօսեցայց։


Եթէ կացեալ էր ի հաստատութեան իմում, եւ լուուցեալ էր զբանս իմ ժողովրդեան իմում, եւ դարձուցեալ էր զնոսա ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ի գնացից նոցա չարաց։


Վասն այնորիկ ոչ արասցէ Տէր Աստուած իրս ինչ, եթէ ոչ յայտնեսցէ զխրատն ծառայից իւրոց մարգարէից։


Ոչ եւս կոչեմ զձեզ ծառայս, զի ծառայն ոչ գիտէ զինչ գործէ տէրն նորա. այլ զձեզ կոչեցի բարեկամս, զի զամենայն զոր լուայ ի Հօրէ իմմէ՝ ծանուցի ձեզ։


Իսկ արդ՝ ո՞վ գիտաց զմիտս Տեառն, որ եւ խրատտու լինիցի նմա. այլ մեք զմիտս Քրիստոսի ունիմք։


Lean sinn:

Sanasan


Sanasan