Զի՞ ի ձեռն հրեշտակաց նախատեցեր զՏէր. դու ասէիր թէ՝ Բազմութեամբ կառաց իմոց ելի ի բարձրութիւն լերանց, եւ ի ծագս Լիբանանու. եւ կոտորեցի զբարձրութիւն մայրից նորա, եւ զգեղեցկութիւն նոճից նորա, եւ մտի ի բարձրութիւն կողմանց անտառին.
Բազմացան զինեւ այրիք նոցա քան զաւազ ծովու. ածի ի վերայ նոցա եւ ի վերայ մօրն զերիտասարդս, թշնամութիւն ի միջօրէի արկի զնովաւ. եկն՝՝ յանկարծակի դողումն եւ տագնապ։
Զի ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազգ ի հեռաստանէ, տունդ Իսրայելի, ասէ Տէր, ազգ որ առաջին, ազգ որ յաւիտենից, ազգ որոյ ոչ լսիցես զլեզու նորա, եւ ոչ իմանայցես զխօսս նորա։