վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես արարից հանդէս ի վերայ Սամեայ Եղիմացւոյ եւ ի վերայ ազգի դորա. եւ ոչ եղիցի դորա մարդ ոք՝ որ նստիցի ի միջի ձերում տեսանել զբարութիւն զոր ես արարից ձեզ, ասէ Տէր. զի խոտորումն խօսեցաւ ի Տեառնէ։
Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ Յովակիմայ արքայի Յուդայ. Մի՛ մնասցէ նորա որ նստցի յաթոռն Դաւթի, եւ դիակունք նորա եղիցին անկեալ ի տուէ ի տօթի, եւ գիշերի ի ցուրտ.