Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 2:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

25 Դարձո զսիրտ քո ի խիստ ճանապարհէ՝՝, եւ զկոկորդ քո ի ծարաւոյ. եւ նա ասէ. Կարօղ եմ. քանզի սիրէր զօտարոտիս՝ եւ երթայր զհետ նոցա՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 2:25
27 Iomraidhean Croise  

այլ նեղել զնոսա. եւ՝՝ յաւել եւս ի բաց կալ ի Տեառնէ,


եւ ասաց արքայն. Խնդրեցից զաստուածս Դամասկոսի որք հարին զիս. եւ ասէ. Եթէ աստուածք թագաւորին Ասորեստանեայց նոքա են զօրաւորք՝՝, նոցա այսուհետեւ զոհեցից եւ օգնեսցեն ինձ. եւ նոքա եղեն նմա խոչ եւ ամենայն Իսրայելի։


Քանզի եթող նա զժողովուրդ իւր զտունն Յակոբայ. զի լցաւ իբրեւ զառաջինն աշխարհ նոցա հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք այլազգիք ծնան նոցա։՝՝


Նկուն եղեր եւ իջեր ի դժոխս. աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո, եւ ոչ ասէիր թէ՝ Արդ հանգեայց, զի զայն առ ուժի գործէիր. վասն այնորիկ ոչ հնազանդեցար ինձ։՝՝


Զի՞նչ տացես պատասխանի ի ժամանակի յորում պահանջիցեն ի քէն՝՝. դու իսկ ուսուցեր զնոսա ուսումն՝ տիրել ի վերայ քո. ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։


Եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ՝ Ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քո՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։


Այսպէս ասէ Տէր ժողովրդեանդ այդմիկ. Այնպէս սիրեցին շարժել զոտս իւրեանց եւ ոչ խնայեցին. եւ Աստուած ոչ հաճեցաւ ընդ նոսա. արդ յիշեսցէ զանիրաւութիւնս նոցա, եւ այց արասցէ մեղաց նոցա։


Եւ ասեն. Քաջասցուք, զհետ ապստամբութեանց մերոց գնասցուք, եւ իւրաքանչիւր ոք զհաճոյս սրտի իւրոյ չարի արասցուք։


Լուարուք զպատգամս Տեառն. Այսպէս ասէ Տէր՝՝. միթէ անապա՞տ եղէ տանդ Իսրայելի, կամ աւեր երկիր խոպանացեա՞լ. զի՝՝ ասաց ժողովուրդ իմ. Անտերունչք շրջեսցուք եւ առ քեզ ոչ եկեսցուք։


Ել ի Լիբանան եւ գուժեա, եւ ի Բասան տաջիր զձայն քո. աղաղակ բարձ յայնկոյս ծովուն՝՝, զի խորտակեցան ի միասին ամենայն հոմանիք քո։


Խօսեցայ ընդ քեզ ի սխալելն քում, եւ ասացեր թէ՝ Ոչ լուայց քեզ. այդ է ճանապարհ քո ի մանկութենէ քումմէ, զի ոչ լուար բարբառոյ իմոյ։


Բայց ծանիր զանիրաւութիւնս քո, զի ի Տէր Աստուած քո ամպարշտեցար. եւ տարածեցեր զճանապարհս քո օտարաց ի ներքոյ ամենայն անտառախիտ ծառոց, եւ ձայնի իմում ոչ լուար, ասէ Տէր։


զի առնելով արասցուք զամենայն բան որ ելանէ ի բերանոյ մերմէ, արկանել խունկս տիկնոջն երկնից եւ նուիրել նմա նուէրս, որպէս արարաք մեք եւ հարքն մեր եւ թագաւորքն մեր եւ իշխանքն մեր՝ ի քաղաքս Յուդայ եւ արտաքոյ Երուսաղեմի, եւ էաք հացալիցք եւ փափկացեալք, եւ չար ինչ ոչ տեսանէաք։


Լալով ելաց ի գիշերի, եւ արտասուք իւր ի վերայ ծնօտից իւրոց, եւ ոչ գտաւ մխիթարիչ նմա յայնմ աւուր՝՝ ի սիրելեաց իւրոց. ամենայն բարեկամք նորա անարգեցին զնա, եւ եղեն նմա իբրեւ թշնամիք։


Կցեցան լեզուք դիեցիկ մանկանց ի քիմս իւրեանց ի ծարաւս իւրեանց. տղայք հաց խնդրեցին, եւ ոչ ոք էր որ բրդէր նոցա։


Եւ եթէ անկցի յոգիս ձեր այդ, ոչ լիցի որպէս դուքդ ասէք, եթէ՝ Եղիցուք մեք իբրեւ զհեթանոսս եւ իբրեւ զազգս երկրի պաշտել զփայտս եւ զքարինս։


Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։


Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։


Զի ասէիք թէ՝ Զուր է ամենայն որ ծառայէ՝՝ Աստուծոյ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանութիւնս նորա, եւ զի գնացաք պաղատանօք առաջի Տեառն ամենակալի։


Ասէ հայրն ցծառայսն իւր. Վաղվաղակի հանէք զպատմուճանն առաջին եւ ագուցէք նմա, եւ տուք զմատանին ի ձեռս նորա, եւ կօշիկս յոտս նորա.


Եւ նա աղաղակեաց եւ ասէ. Հայր Աբրահամ, ողորմեաց ինձ, եւ առաքեա զՂազարոս, զի թացցէ զծագ մատին իւրոյ ի ջուր, եւ զովացուսցէ զլեզու իմ, զի պապակիմ ի տապոյ աստի։


Զի յուսով ապրեցաք. այլ յոյս տեսանելի չէ յոյս. զի զոր տեսանէ ոք՝ զի՞ եւս յուսայ։


պաշտեսցես զթշնամիս քո զորս առաքեսցէ ի վերայ քո Տէր, ի սով եւ ի ծարաւ եւ ի մերկութիւն եւ ի նուազութեան ամենայնի. եւ դիցէ անուր երկաթի ի պարանոցի քում մինչեւ սատակեսցէ զքեզ։


Բարկացուցին զիս օտարոտւովք, եւ գարշելեօք իւրեանց դառնացուցին զիս։


Lean sinn:

Sanasan


Sanasan