Եթէ դարձուսցես զոտն քո՝ չառնել զկամս քո յաւուրն սրբութեան, եւ կոչեսցես զշաբաթսն փափուկս նուիրեալս Աստուծոյ եւ փառաւորեալս, եւ ոչ փոխեսցես զոտն քո ի գործ, եւ ոչ խօսեսցիս բան ինչ բարկութեան բերանով քով, եւ եղիցես յուսացեալ ի Տէր։
Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս եւ ընդ նոսա, ճանաչել նոցա թէ ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայելի յանապատի անդ թէ՝ Ի հրամանս իմ գնացէք, եւ ոչ գնացին. եւ՝ Զիրաւունս իմ պահեցէք, առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք։՝՝
զվեց օր գործեսցես զգործ, յաւուրն եւթներորդի շաբաթ հանգիստ անուանեալ սուրբ Տեառն՝՝. զամենայն գործ մի՛ գործիցէք, զի շաբաթ Տեառն է յամենայն բնակութեան ձերում։
Եւ մի՛ լինիք իբրեւ զհարս ձեր, զորս պատուհասէին՝՝ մարգարէքն առաջինք, եւ ասէին. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Դարձարուք յամենայն ճանապարհաց ձերոց չարաց, եւ ի գնացից ձերոց չարաց. եւ ոչ լուան, եւ ոչ անսացին լսել ինձ, ասէ Տէր։