Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։
Եւ ասասցես ցնոսա զայս բան. Իջուցէք ընդ աչս ձեր՝՝ արտասուս ի տուէ եւ ի գիշերի, եւ մի՛ պակասեսցին. զի բեկմամբ մեծաւ բեկաւ կոյս դուստր ժողովրդեան իմոյ, եւ ցաւագին հարուածովք յոյժ։
Եւ հատուցից նոցա նախ կրկին զանիրաւութիւնս նոցա, եւ զմեղս նոցա որովք պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն իւրեանց, եւ անօրէնութեամբք նոցա, որովք լցին զժառանգութիւն իմ։
Եւ Տէր ընդ իս էր իբրեւ զպատերազմօղ, եւ զօրացուցանէր. վասն այնորիկ հալածեցին, եւ իմանալ զհնարս ոչ կարէին. յամօթ եղեն յոյժ, զի ոչ ինչ իմացան՝՝. անարգանք նոցա յաւիտենից մի՛ մոռասցին։