եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.
Եւ ծանեայ, Տէր, եթէ դու ես որ քննես զսիրտս, զարդարութիւն սիրես. եւ մեք պարզ սրտիւք յօժարամիտք եղեաք յայսմ յամենայնի. եւ արդ զժողովուրդս քո որ գտաւ աստ՝ տեսի ուրախութեամբ լի, եղեալ առ քեզ յօժարամիտ։
եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ բժշկեսցես, եւ տացես առն ըստ սրտի իւրում՝ որպէս եւ ծանիցես զսիրտ նորա. վասն զի դու միայն ճանաչես զսիրտս որդւոց մարդկան.
Այս է որ չարն է յամենայնի՝ որ արարեալն է ընդ արեգակամբ, զի պատահար է յամենայնի. քանզի սիրտ որդւոց մարդկան լի եղեւ չարութեամբ, եւ զբաղումն ի սիրտս նոցա ի կենդանութեան իւրեանց, եւ զկնի նոցա՝՝ առ մեռեալսն։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի ի վերայ հովուացդ որ հովուեն զժողովուրդ իմ. Դուք ցրուեցէք զխաշինս իմ, եւ մերժեցէք զնոսա, եւ ոչ յանձանձեցէք զնոսա. արդ ահաւասիկ ես խնդրեցից զվրէժս ի ձէնջ՝՝ ըստ չարութեան գնացից ձերոց, ասէ Տէր.
մեծդ խորհրդովք եւ զօրաւոր գործովք, Ամենակալ մեծանունդ Տէր.՝՝ աչք քո բաց են յամենայն ճանապարհս որդւոց մարդկան, տալ իւրաքանչիւր ըստ ճանապարհի իւրում եւ ըստ պտղոյ գնացից իւրեանց։
Եւ տեսի զմեռեալս մեծամեծս եւ զփոքունս, որ կային առաջի աթոռոյն. եւ գրեանք բանային, եւ այլ գիրք բացան կենաց. եւ դատեցան մեռեալք ի գրելոցն ըստ գործոց իւրեանց։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։