Եւ քահանայքն ոչ ասացին. Ո՞ւր է Տէր. եւ վերակացուք օրինաց իմոց ոչ ծանեան զիս, եւ հովիւքն ամպարշտեցան յիս. եւ մարգարէքն մարգարէանային Բահաղու, եւ զկնի անշահիցն երթային։
Վասն այնորիկ տաց զկանայս նոցա այլոց, եւ զագարակս նոցա օտար ժառանգաց. զի ի փոքուէ մինչեւ ի մեծամեծս նոցա՝ ամենայն ոք ագահէ զագահութիւն. ի մարգարէէ մինչեւ ցքահանայն՝ ամենայն ոք առնէ անիրաւութիւն։
Արի ի խոստովանութիւն ի գիշերի, ի սկիզբն ի գլուխ պահուց քոց՝՝. հեղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի Տեառն. համբարձ զձեռն քո վասն անձանց տղայոց՝ որ լուծանէին ի սովոյ ի գլուխ ճանապարհաց ելից եւ մտից քոց։
Առաջնորդք նորա կաշառօք դատէին, եւ քահանայք նորա վարձուք տային պատասխանի, եւ մարգարէք նորա արծաթով պատմէին զըղձութիւնս, եւ ի Տէր ապաստան լինէին եւ ասէին. Ո՞չ ապաքէն Տէր ընդ մեզ է, եւ ոչ եկեսցէ ի վերայ մեր չարիք։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։