զի ասացէք. Եդաք ուխտ ընդ դժոխս, եւ ընդ մահու դաշինս կռեցաք. մրրիկ փոթորկեալ եթէ յարիցէ՝ ոչ եկեսցէ ի վերայ մեր. զի եդաք սուտ զյոյսն մեր, եւ ստութեամբ ծածկեցաք։
զմեղս նոցա եւ զմեղս հարց նոցա՝՝ ի միասին, ասէ Տէր, որք արկանէին խունկս ի վերայ լերանց, եւ ի վերայ բլրոց ուր նախատէինն զիս. հատուցից զգործս նոցա յառաջագոյն ի ծոցս նոցա։
Զի մոռացաւ զիս ժողովուրդ իմ, տարապարտուց արկին խունկս. եւ տկարասցին ի ճանապարհս իւրեանց ի վիճակս յաւիտենից, ելանել ի շաւիղս, ուր ոչ իցէ ճանապարհ գնալոյ՝՝,
Առաջնորդք նորա կաշառօք դատէին, եւ քահանայք նորա վարձուք տային պատասխանի, եւ մարգարէք նորա արծաթով պատմէին զըղձութիւնս, եւ ի Տէր ապաստան լինէին եւ ասէին. Ո՞չ ապաքէն Տէր ընդ մեզ է, եւ ոչ եկեսցէ ի վերայ մեր չարիք։