Եւ ըստ ամենայն խուսափանաց նորա, յամենայն պատերազմունս՝՝ նորա սրով անկցին, եւ զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից՝՝. եւ ծանիջիք զի ես Տէր խօսեցայ։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։