Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 13:22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

22 Եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ՝ Ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քո՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 13:22
24 Iomraidhean Croise  

Եւ ի միտ առցեն՝ թէ այդպէս տարցի արքայն Ասորեստանեայց ի գերութիւն զԵգիպտացիսն եւ զԵթովպացիսն՝՝, զերիտասարդս եւ զծերս՝ մերկս եւ բոկս խայտառակեալ զամօթ Եգիպտացւոցն։


եւ խոնարհեցուսցէ Աստուած զիշխանս դստեր Սիոնի, եւ մերկասցէ Տէր զզարդ նոցա։՝՝


Եւ արդ լուր զայս, փափուկդ, որ նստէիր յանձնապաստան, եւ ասէիր ի սրտի քում թէ՝ Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր. ոչ նստայց յայրութեան, եւ ոչ ծանեայց զորբութիւն։


Եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո.


եւ ժողովուրդն որոց նոքայն մարգաէանան, եղիցին ընկեցեալս յանցս Երուսաղեմի՝ յերեսաց սրոյ եւ սովոյ, եւ ոչ ոք իցէ որ թաղիցէ զնոսա, ինքեանք եւ կանայք իւրեանց եւ ուստերք եւ դստերք նոցա. եւ հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։


Եւ եղիցի յորժամ ասիցէք. Վասն է՞ր արար Տէր Աստուած մեր մեզ զայս ամենայն. ասիցես ցնոսա. Փոխանակ զի թողէք զիս եւ ծառայեցէք աստուածոց օտարաց յերկրի ձերում, նոյնպէս ծառայեսջիք օտարաց յերկրի՝ որ ոչ ձեր իցէ։


Մեղս մեղաւ Երուսաղէմ, վասն այսորիկ ամենայն գովիչք նորա կոր ի գլուխ առնէին զնա. զի տեսին զանարգանս նորա. զի նա ինքնին յետս դարձեալ յոգւոց ելանէր։


եւ մերկասցեն ի քէն զհանդերձս քո, եւ առցեն զզարդ պարծանաց քոց։


Եւ ասաց Եփրեմ. Մեծացայ, գտի հանգիստ անձին իմոյ. ամենայն վաստակք նորա մի՛ գտցին նմա, զի վասն անօրէնութեանց յանցեաւ։


Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. եւ ոչ ոք հանիցէ զնա ի ձեռաց իմոց։


Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։


Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։


Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր Աստուած ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորութեանց զանարգանս քո։


Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ քննեցից զԵրուսաղէմ ճրագաւ, եւ խնդրեցից վրէժ յարանցն որ արհամարհեցին զպահպանութիւնս՝՝ իւրեանց. որ ասէին ի սիրտս իւրեանց. Ոչ բարի ինչ առնէ Տէր, եւ ոչ չար։


Ապա թէ ասիցէք ի սրտի ձերում՝ Զիա՞րդ գիտասցուք զբանն զոր ոչ խօսեցաւ Տէր.


Ապա թէ ասիցես ի մտի քում, զի Բազում է ազգն այն քան զիս, զիա՞րդ կարացից սատակել զնոսա.


մի՛ ասիցես ի սրտի քում, թէ Զօրութիւն իմ եւ ուժգնութիւն ձեռին իմոյ արար ինձ զզօրութիւնս զայս մեծ.


Lean sinn:

Sanasan


Sanasan