Պիղծ է առաջի Տեառն ամենայն մեծամիտ. որ ձեռնամուխ լինի տարապարտուց՝ ոչ արդարասցի։ Սկիզբն ճանապարհի բարւոյ՝ գործելն զարդարութիւն, եւ ընդունելի են Աստուծոյ աղօթք՝ քան մատուցանել պատարագս։
Բայց գիտելով գիտասջիք, զի թէ սպանանէք դուք զիս, արիւն անպարտ արկանէք ի վերայ ձեր եւ ի վերայ քաղաքիս այսորիկ եւ ի վերայ բնակչաց սորա. զի ճշմարտութեամբ առաքեաց զիս Տէր առ ձեզ, խօսել յականջս ձեր զամենայն բանս զայսոսիկ։