Եւ ած ի վերայ նորա զսրտմտութիւն բարկութեան իւրոյ. եւ պատեաց զնոսա պատերազմ, եւ շուրջ զնոքօք հրձիգք. եւ ոչ գիտացին իւրաքանչիւր ոք ի նոցանէն, եւ ոչ եդին ի մտի՝՝։
Հեղ զբարկութիւն քո ի վերայ հեթանոսաց որ ոչ գիտեն զքեզ, եւ ի վերայ ազգաց որ զանուն քո ոչ կարդացին. զի կերան զՅակոբ եւ սպառեցին զնա, եւ վախճանեցին զնա, եւ զարօտս նորա աւերեցին։
Կոծ առէք ի վերայ լերանց, եւ ձայնս ի վերայ բլրոց անապատի. ողբացէք, քանզի պակասեցին առ ի չգոյէ մարդկան անցաւորաց, եւ ոչ լուան զձայնս ստացուածոց՝՝. ի թռչնոց երկնից մինչեւ ցանասունս յիմարեցան եւ՝՝ գնացին։
Խօսեաց ընդ ամենայն ժողովրդեան երկրիդ եւ ընդ քահանայս՝ եւ ասասցես. Եթէ պահիցէք եւ կոծիցէք ի հինգերորդս կամ յեւթներորդս ամսոց. ահա եւթանասուն ամ. միթէ պա՞հս պահեցէք ինձ.
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։