Եւ ծանեայ, Տէր, եթէ դու ես որ քննես զսիրտս, զարդարութիւն սիրես. եւ մեք պարզ սրտիւք յօժարամիտք եղեաք յայսմ յամենայնի. եւ արդ զժողովուրդս քո որ գտաւ աստ՝ տեսի ուրախութեամբ լի, եղեալ առ քեզ յօժարամիտ։
Արդար ես դու, Տէր, եւ մատուցից առաջի քո աղերս՝՝. բայց խօսեցայց զիրաւունս. զի՞ է զի ճանապարհք ամպարշտաց յաջողեալ են, եւ երջանկացան ամենեքեան որ արհամարհեն զարհամարհանս։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։