Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։
Եւ դու մի՛ երկնչիր, ծառայ իմ Յակոբ, ասէ Տէր, զի ես ընդ քեզ եմ. թէ արարից վախճան ամենայն ազգաց՝ ուր ցրուեցի զքեզ անդր, այլ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ յիրաւունս, եւ քաւելով ոչ քաւեցից՝՝ զքեզ։
Տէր, զլուր քո լուայ եւ երկեայ. Տէր, հայեցայ ի գործս քո եւ զարհուրեցայ. ի մէջ երկուց գազանաց ծանիցիս, ի մերձենալ ամացն յայտնեսցիս, ի հասանել ժամանակին երեւեսցիս. ի խռովել անձին իմոյ՝՝ ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։