23 Գիտեմ, Տէր, զի ոչ մարդոյ է ճանապարհ իւր. եւ ոչ այր գնասցէ եւ յաջողեսցէ զճանապարհս՝՝ իւր։
Շուրջ եղեն զինեւ երկունք մահու, եւ ուղխք անօրէնութեան խռովեցուցին զիս։
Մարդոյ իրս ինչ դնել ի սրտի, եւ ի Տեառնէ է պատասխանի լեզուի։
Սիրտ առն խորհեսցի զիրաւունս, զի յԱստուծոյ՝՝ ուղղեսցին գնացք նորա։
Ի Տեառնէ ուղղին գնացք առն. եւ մահկանացուն զիա՞րդ խելամուտ լիցի ճանապարհաց իւրոց։
Յամենայն ճանապարհս քո ծանիր զնա, զի ուղիղ արասցէ զճանապարհս քո, եւ ոտն քո մի՛ գայթակղեսցի։՝՝
ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են, դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարհք աստուածապաշտաց։