Այսպէս ասէ Տէր. Կաց ի սրահի տանն Տեառն, եւ մարգարէասցիս ամենայն տանն՝՝ Յուդայ ոյք գայցեն երկիր պագանել ի տանն Տեառն՝ զամենայն բանսդ զոր կարգեցի առ քեզ մարգարէանալ՝՝ նոցա. մի՛ հատանիցես ինչ ի բանիցդ։
Եւ յորժամ խօսիցիմ ընդ քեզ, բացից զբերան քո, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր Տէր. Որ լսելոցն իցէ՝ լուիցէ, եւ որ արհամարհելոցն իցէ՝ արհամարհեսցէ. քանզի տուն դառնացողաց են։
Եւ եկն Աստուած առ Բաղաամ ի գիշերին եւ ասէ ցնա. Եթէ կոչել զքեզ եկեալ են արքդ այդոքիկ, արի երթ զկնի դոցա. բայց զբանն զոր ես խօսեցայց ընդ քեզ՝ զայն արասցես։