Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 1:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Եւ մարտիցեն ընդ քեզ եւ քեզ ինչ ոչ կարասցեն ստնանել, զի ես ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 1:19
24 Iomraidhean Croise  

Ի խորոց կարդացի առ քեզ, Տէր. Տէր, լուր ձայնի իմում. եղիցին ականջք քո, ի լսել զձայն աղօթից իմոց։


Բայց ես ահաւադիկ եդի զքեզ այսօր իբրեւ զքաղաք ամուր եւ իբրեւ զսիւն երկաթի եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր՝ ամենայն՝՝ թագաւորաց Հրէաստանի եւ իշխանաց նորա եւ քահանայից նորա եւ ժողովրդեան երկրին։


Մի՛ երկիցես յերեսաց նոցա. զի ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։


Ես իբրեւ զգառն անմեղ վարեալ ի սպանդ, ոչ գիտացի թէ զինէն խորհեցան խորհուրդ չար եւ ասեն. Եկայք արկցուք փայտ ի հաց նորա՝՝, եւ ջնջեսցուք զնա յերկրէն կենդանեաց, եւ անուն նորա մի՛ եւս յիշեսցի։


Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ արանցն Անաթովթայ որ խնդրեն զանձն քո, եւ ասեն. Մի՛ մարգարէանար վասն մեր՝՝, ապա թէ ոչ՝ մեռանիս ի ձեռաց մերոց։


Եւ ասացին. Եկայք խորհեսցուք խորհուրդ ի վերայ Երեմիայի. զի ոչ կորնչին օրէնք ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ի մարգարէէ. եկայք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ոչ լուիցուք զամենայն բանս նորա։


Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. Երթ եւ ընթերցիր յականջս որդւոցն՝՝ Երուսաղեմի եւ ասասցես.


Զի լուայ զպարսաւանս բազմաց, շուրջ զինեւ միախուռն ժողովելոց. թէ՝ Արիք եւ յարիցուք ի վերայ նորա ամենայն արք բարեկամք դորա. հնարեցարուք նմա հնարս՝՝, թերեւս խաբեսցի եւ յաղթեսցուք նմա, եւ խնդրեսցուք զվրէժ մեր ի նմանէ։


Եւ Տէր ընդ իս էր իբրեւ զպատերազմօղ, եւ զօրացուցանէր. վասն այնորիկ հալածեցին, եւ իմանալ զհնարս ոչ կարէին. յամօթ եղեն յոյժ, զի ոչ ինչ իմացան՝՝. անարգանք նոցա յաւիտենից մի՛ մոռասցին։


Եւ եղեւ ի դադարել Երեմիայի ի խօսիցն՝ ըստ ամենայնի զոր հրաման ետ նմա Տէր խօսել առ ամենայն ժողովուրդն, կալան զնա քահանայքն եւ սուտ մարգարէքն եւ ամենայն ժողովուրդն, եւ ասեն. Մահու մեռցիս.


Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։


Եւ զքեզ փրկեցից յաւուր յայնմիկ, ասէ Տէր, եւ ոչ տաց զքեզ ի ձեռս արանցն յորոց դու երկնչիս յերեսաց նոցա։


Մի՛ երկնչիք յերեսաց արքային Բաբելացւոց յորմէ զարհուրեալ էիք յերեսաց նորա. մի՛ երկնչիք ի նմանէ, ասէ Տէր. զի ընդ ձեզ եմ ես ի փրկել զձեզ, եւ ապրեցուցանել ի ձեռաց նոցա.


Եւ դու մի՛ երկնչիր, ծառայ իմ Յակոբ, ասէ Տէր, զի ես ընդ քեզ եմ. թէ արարից վախճան ամենայն ազգաց՝ ուր ցրուեցի զքեզ անդր, այլ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ յիրաւունս, եւ քաւելով ոչ քաւեցից՝՝ զքեզ։


Բայց ի Տեառնէ միայն ապստամբք մի՛ լինիցիք, եւ ի ժողովրդենէ երկրին մի՛ երկնչիջիք, քանզի կերակուր մեր են. զի մեկնեցաւ ի նոցանէ Տէր, եւ ընդ մեզ է Տէր. մի՛ զանգիտիցէք ի նոցանէ։


փրկել զքեզ ի ժողովրդենէդ եւ ի հեթանոսաց, յորս ես առաքեցից զքեզ.


Ահա պատուիրեմ քեզ. զօրացիր եւ քաջ լեր. մի՛ զանգիտիցես եւ մի՛ երկնչիցիս, զի ընդ քեզ է Տէր Աստուած քո յամենայն տեղիս ուր եւ երթայցես։


Lean sinn:

Sanasan


Sanasan