Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 1:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 Բայց ես ահաւադիկ եդի զքեզ այսօր իբրեւ զքաղաք ամուր եւ իբրեւ զսիւն երկաթի եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր՝ ամենայն՝՝ թագաւորաց Հրէաստանի եւ իշխանաց նորա եւ քահանայից նորա եւ ժողովրդեան երկրին։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 1:18
21 Iomraidhean Croise  

Եւ Տէր Տէր՝՝ եղեւ իմ օգնական. վասն այնորիկ ոչ ամաչեցի, այլ արարի զդէմս իմ իբրեւ զվէմ հաստատուն. եւ գիտացի թէ ոչ ամաչեցից.


Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։


Եւ մարտիցեն ընդ քեզ եւ քեզ ինչ ոչ կարասցեն ստնանել, զի ես ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։


Վա՜յ ինձ, մայր իմ, իբրեւ զո՞ ոք ծնար զիս. այր՝՝ դատափետեալ եւ ձգձգեալ ի դատաստան յամենայն երկրի. ոչ պարտիմ ինչ, եւ ոչ պարտի ոք ինչ ինձ. եւ զօրութիւն իմ պակասեաց յանիծանելեաց իմոց։


Տաց զքեզ ժողովրդեանդ այդմիկ ի պարիսպ պղնձի ամուր. մարտիցեն ընդ քեզ, եւ ոչ կարիցեն ստնանել. զի ընդ քեզ եմ ապրեցուցանել եւ փրկել, ասէ Տէր։


Եւ Տէր ընդ իս էր իբրեւ զպատերազմօղ, եւ զօրացուցանէր. վասն այնորիկ հալածեցին, եւ իմանալ զհնարս ոչ կարէին. յամօթ եղեն յոյժ, զի ոչ ինչ իմացան՝՝. անարգանք նոցա յաւիտենից մի՛ մոռասցին։


Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ահաւադիկ ես դարձուցանեմ զզէնս ձեր ի պատերազմի, զոր ունիք ի ձեռս ձեր, որով դուք պատերազմիք ընդ արքային Բաբելացւոց, եւ ընդ Քաղդէացիս որք պաշարեցին զձեզ արտաքոյ պարսպացդ. եւ ժողովեցից զնոսա ի մէջ քաղաքիդ այդորիկ։


Բայց ձեռն Աքիկամայ որդւոյ Սափանայ էր ընդ Երեմիայի, զի մի՛ մատնեսցի ի ձեռս ժողովրդեանն սպանանել զնա։


եւ դու ոչ ապրեսցիս ի ձեռաց նորա, այլ ըմբռնելով ըմբռնեսցիս, եւ ի ձեռս նորա մատնեսցիս, եւ աչք քո զաչս նորա տեսցեն, եւ բերան ի բերան խօսեսցիս ընդ նմա, եւ ի Բաբելոն երթիցես։


եւ Քաղդէացիքն դարձցին այսրէն, եւ մարտիցեն ընդ քաղաքիս ընդ այսմիկ, եւ առցեն զսա, եւ այրեսցեն զսա հրով։


Ապա թէ ոչ ելցես առ իշխանս արքային Բաբելացւոց, մատնեսցի քաղաքս ի ձեռս Քաղդէացւոց, եւ այրեսցեն զդա հրով, եւ դու ոչ ապրեսցիս ի ձեռաց նոցա։


Այսպէս ասէ Տէր. Որ նստի ի քաղաքիս յայսմիկ՝ մեռցի սրով եւ սովով եւ մահուամբ. եւ որ ելանէ առ Քաղդէացիսն՝ կեցցէ, եւ եղիցի նմա անձն իւր ի գիւտս, եւ կեցցէ։


Եւ արդ գիտասջիք, եթէ սրով եւ սովով եւ մահուամբ սատակեսջիք ի տեղւոջն յորում դուք կամիք մտանել բնակել անդ։


Փորձիչ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջիր ի փորձել ինձ զճանապարհս դոցա։


Սա ած զնա առ Յիսուս. հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դու ես Սիմովն որդի Յովնանու, դու կոչեսցիս Կեփաս (որ թարգմանի Պետրոս)։


Որ յաղթէ՝ արարից զնա սիւն տաճարի Աստուծոյ իմոյ, եւ արտաքս այլ մի՛ եւս ելցէ. եւ գրեցից ի վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, եւ զանուն քաղաքի Աստուծոյ իմոյ, զնորն Երուսաղեմի, որ իջանելոց է յերկնից Աստուծոյ իմոյ, եւ անուն նորա՝՝ նոր։


Lean sinn:

Sanasan


Sanasan