Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԴԱՏԱՒՈՐՔ 2:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԴԱՏԱՒՈՐՔ 2:3
11 Iomraidhean Croise  

Բնակեցոյց ի նմա քաղցեալս, եւ շինեցին քաղաք բնակութեան իւրեանց։


Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։


Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։


Եւ եթէ ոչ կորուսանիցէք զբնակիչս երկրին յերեսաց ձերոց, եղիցին զոր թողուցուքն ի նոցանէ՝ խոչ յական ձերում եւ նետք ի կողս ձեր, եւ եղիցին ձեզ թշնամիք յերկրին յորում դուք բնակիցէք։


Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։


գիտելով գիտասջիք, զի ոչ եւս յաւելուցու Տէր սատակել զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց. եւ լինիցին ձեզ յորոգայթս եւ ի գայթակղութիւնս, խոչ ի գարշապարս՝՝ ձեր, եւ նետք յաչս ձեր, մինչեւ կորնչիցիք յերկրէս բարութեան զոր ետ ձեզ Տէր Աստուած ձեր։


եւ ես ոչ յաւելից բառնալ զայր յերեսաց նոցա, յազգացն զոր եթող Յեսու որդի Նաւեայ.


Եւ եղեւ իբրեւ խօսեցաւ հրեշտակն Տեառն զբանս զայսոսիկ առ ամենայն որդիսն Իսրայելի, ամբարձին ժողովուրդքն զձայնս իւրեանց եւ լացին.


Եւ առին զդստերս նոցա իւրեանց ի կանայս, եւ զդստերս իւրեանց ետուն ուստերաց նոցա, եւ պաշտեցին զդիս նոցա։


Եւ արար զայն Գեդէոն յեփուդ, եւ հաստատեաց զայն ի քաղաքի իւրում յԵփրա. եւ պոռնկեցաւ ամենայն Իսրայէլ զկնի նորա անդր, եւ եղեւ Գեդէոնի եւ տան նորա ի գայթագղութիւն։


Lean sinn:

Sanasan


Sanasan