Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին կոչեցից Գեղեցկութիւն, եւ զերկրորդն կոչեցից Վիճակ, եւ արածեցից զխաշինսն։
Եւ նա ասէ. Արք եղբարք եւ հարք, լուարուք ինձ. Աստուած փառաց երեւեցաւ հօր մերում Աբրահամու մինչդեռ ի Միջագետս էր, մինչչեւ բնակեցուցեալ էր զնա՝՝ ի Խառան. եւ ասէ ցնա.
Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուսցէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն Դատաւոր, ոչ միայն ինձ, այլ եւ ամենեցուն որ սիրեցին զյայտնութիւն նորա։
Տեսի զգործս քո եւ զնեղութիւն եւ զաղքատութիւն, (այլ աղքատութիւն քո մեծութիւն եղիցի՝՝,) եւ զհայհոյութիւնն, որ ասէին զինքեանս Հրեայս գոլ՝ եւ չէին ինչ, այլ՝ ժողով Սատանայի։
Եւ ազդ եղեւ Յովաթամայ, ել գնաց եւ եկաց ի վերայ գլխոյ լերինն ի Գարիզին. ամբարձ զձայն իւր եւ ելաց, եւ ասէ ցնոսա. Լուարուք ինձ, արք Սիկիմացւոց, եւ լուիցէ ձեզ Աստուած։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ասացի թէ տուն քո եւ տուն հօր քո շրջեսցին առաջի իմ մինչեւ ցյաւիտեան. եւ արդ ասէ Տէր. Քաւ լիցի ինձ. այլ զփառաւորիչս իմ փառաւորեցից, եւ որ արհամարհէն զիս՝ անարգեսցի։