եւ ասէ ցնոսա. Որ ոք ընկալցի զմանուկս զայս յանուն իմ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունիցի՝ ընդունի զառաքիչն իմ. զի որ փոքրիկն է յամենեսին ի ձեզ՝ նա եղիցի մեծ։
Զի ոչ պակասէ կարօտեալ յերկրէ, վասն այնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. Ընդարձակելով ընդարձակեսցես զձեռն քո յեղբայր քո, յաղքատ եւ ի տառապեալ որ իցէ յերկրին քում։
Զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ անօրէնութեան ի սրտի քում, եւ ասիցես. Մերձ է ամն եւթներորդ, ամն թողութեան, եւ չարակնեսցէ ակն քո ի վերայ եղբօր քո կարօտելոյ, եւ ոչ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ Տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։
Տեսի զգործս քո եւ զնեղութիւն եւ զաղքատութիւն, (այլ աղքատութիւն քո մեծութիւն եղիցի՝՝,) եւ զհայհոյութիւնն, որ ասէին զինքեանս Հրեայս գոլ՝ եւ չէին ինչ, այլ՝ ժողով Սատանայի։