Եւ նորա հայեցեալ ընդ նա՝ ասէ՝՝. Իբրեւ զմի ի կանանց անզգամաց խօսեցար. եթէ զբարիսն ընկալաք ի ձեռանէ Տեառն՝՝, չարեացս ո՞չ համբերիցեմք։ Եւ յայսմ ամենայնի որ ինչ անցք անցին ընդ նա՝՝, ոչ մեղաւ Յոբ շրթամբք իւրովք առաջի Տեառն, եւ ոչ ետ անզգամութիւն Աստուծոյ՝՝։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Եւ ծանիցես զի Տէր Աստուած քո նա է Աստուած, Աստուած հաւատարիմ, որ պահէ զուխտ եւ զողորմութիւն սիրելեաց իւրոց, եւ որոց պահեն զպատուիրանս նորա՝ ի հազար ազգ.
Եւ յիշեսցես զամենայն ճանապարհն զոր ած զքեզ Տէր ընդ անապատն, զի լլկիցէ զքեզ եւ փորձիցէ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զի՛նչ կայցէ ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս նորա եւ թէ ոչ։
Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուսցէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն Դատաւոր, ոչ միայն ինձ, այլ եւ ամենեցուն որ սիրեցին զյայտնութիւն նորա։
Եւ Աստուած ամենայն շնորհաց որ կոչեաց զձեզ յիւր ի յաւիտենական ի փառսն Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա կազդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահիմն արասցէ։
Մի՛ երկնչիր, վասն որոյ կամիս չարչարել՝՝. ահա հանդերձեալ է Բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ, զի փորձիցիք, եւ ունիցիք նեղութիւն աւուրս տասն. լեր հաւատարիմ մինչեւ ի մահ, եւ տաց քեզ զպսակն կենաց։