եւ ելանիցես ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի՝ իբրեւ զամպ ծածկեալ զերկիրն. ի յետին ժամանակի եղիցի այն. եւ ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ի լինել ինձ սուրբ ի միջի քում առաջի նոցա, Գովք։
Վասն զի անցէք զբանիւ իմով յանապատին ի Սին ի հակառակել ժողովրդեանն առ ի սուրբ առնելոյ զիս եւ ոչ արարէք զիս սուրբ՝՝ ի վերայ ջրոցն յանդիման նոցա. այն է Ջուր հակառակութեան յանապատին ի Սին։
Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։
եւ կերիցես զայն առաջի Տեառն Աստուծոյ քո ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսցես՝՝ զտասանորդս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, եւ զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի քո. զի ուսցիս երկնչել ի Տեառնէ Աստուծոյ քումմէ զամենայն աւուրս։
Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։
Եւ ա՛ռ երկուս եզինս եւ յօշեաց զնոսա, եւ առաքեաց յամենայն սահմանս Իսրայելի ի ձեռն հրեշտակաց եւ ասէ. Որ ոք ոչ ելանիցէ զհետ Սաւուղայ եւ զհետ Սամուելի, ըստ այդմ օրինակի արասցեն զեզինս նորա։ Եւ անկաւ ահ Տեառն ի վերայ ամենայն ժողովրդեանն Իսրայելի, եւ խրախուսեցին իբրեւ զմի այր։