Եւ որ շէնն մնասցէ՝ եղիցի իբրեւ զհօտ մակաղեալ եւ իբրեւ զխաշն լքեալ, եւ եղիցի բազում ժամանակս յարօտս երէոց, եւ անդ հանգիցեն. եւ յետ բազում ժամանակաց՝ ոչ գտցի ի նմա դեղ դալար, զի ցամաքեցաւ։
Այլ քեզ այս եղիցի նշան. կերիցես այս ամ զսերմանեալդ, եւ յամէ եւս կերիցես զմնացորդսն, եւ յամին երրորդում սերմանեսջիք եւ հնձեսջիք, տնկեսջիք այգիս եւ կերիջիք զպտուղ նորա։