Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ ցնա. Հոգի Սուրբ եկեսցէ ի քեզ, եւ զօրութիւն Բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո. քանզի եւ որ ծնանելոցն է ի քէն՝ սուրբ է, եւ Որդի Աստուծոյ կոչեսցի։
Եւ ծնունդք եւ որդիք ձեր զորոց ասացէք թէ ի յափշտակութիւն լինիցին, եւ ամենայն մանուկ մատաղ որ ոչ գիտիցէ այսօր զբարի եւ զչար, նոքա մտցեն անդր, եւ նոցա տաց զնա, եւ նոքա ժառանգեսցեն զնա։