Եւ եղիցի վարձ վաճառի նորա Տեառն նուիրեալ. ոչ անձանց ինչ ժողովեսցեն՝՝, այլ բնակելոցն առաջի Տեառն եղիցին ամենայն վաճառք նորա, ուտել, ըմպել եւ ուրախ լինել ի նշան յիշատակաց առաջի Տեառն՝՝։
Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր՝ ծառայել նմա եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս, եւ՝՝ զամենեսեան ոյք պահիցեն զշաբաթս իմ եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում.
զի մի՛ եւս մոլորեսցի տունն Իսրայելի յինէն, եւ զի մի՛ եւս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած, ասէ Ադոնայի Տէր։
Երանի սրբոցն, որք ունին՝՝ բաժին ի յարութեանն առաջնում. ի վերայ սոցա երկրորդ մահն ոչ ունի իշխանութիւն, այլ եղիցին քահանայք Աստուծոյ եւ Տեառն Յիսուսի՝՝ Քրիստոսի. եւ թագաւորեսցեն ընդ նմա հազար ամ։