եւ ասեն այր ցընկեր իւր. Խոստովան եղերուք եւ գոհացարուք զՏեառնէ, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա ի վերայ Իսրայելի։ Եւ ամենայն ժողովուրդն մեծաձայն օրհնէին զՏէր Աստուած Իսրայելի՝՝. վասն զի անկան հիմունք տանն Տեառն։
ծառայեցէք Տեառն ուրախութեամբ. մտէք առաջի նորա ցնծութեամբ, ծաներուք զի նա է Տէր Աստուած մեր. նա արար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժողովուրդք եւ խաշն արօտի նորա։
ի ծագաց երկրի արուեստս լուաք, յոյս բարեպաշտին. եւ ասիցեն. Խորհուրդ իմ ինձ, խորհուրդ իմ ինձ եւ իմոցն. վա՜յ արհամարհողաց որ արհամարհեն, եւ արհամարհանօք արհամարհիցեն զօրէնս։՝՝
Եւ ահա փառքն Աստուծոյ Իսրայելի գային ընդ ճանապարհն արեւելից, եւ ձայն բանակին իբրեւ զձայն կրկնելոյ՝՝ բազմաց. եւ երկիրն լուսաւորեցաւ ի նմանութիւն լուսաւորաց ի փառացն շուրջանակի՝՝։