16 Ահաւասիկ ի վերայ ձեռաց իմոց նկարեցի զպարիսպ քո, եւ առաջի իմ ես դու յամենայն ժամ.
Եւ եղիցի քեզ նշան ի վերայ ձեռին քո, եւ յիշատակ առաջի աչաց քոց, զի լինիցին օրէնք Տեառն ի բերանի քում. զի հզօր ձեռամբ եհան զքեզ Տէր յԵգիպտոսէ։
Դիր զիս իբրեւ զկնիք ի սրտի քում, եւ իբրեւ զմատանի ի վերայ բազկի քո, զի բուռն է իբրեւ զմահ սէր, եւ խիստ՝ իբրեւ զդժոխս նախանձ. թռիչք նորա իբրեւ զթռիչս բոցոյ հրոյ։
Յաւուր յայնմիկ երգեսցեն զերգս զայս յերկրին Հրէաստանի, թէ ահաւասիկ քաղաք զօրացեալ եւ փրկութիւն մեր, կանգնեսցէ պարիսպս եւ պատուարս։
Եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. եւ ածից շուրջ զքեւ պարիսպ՝՝ յընտիր ընտիր ականց պատուականաց.
Եւ ոչ եւս լուիցի անիրաւութիւն յերկրի քում, եւ ոչ բեկումն եւ թշուառութիւն ի սահմանս քո. այլ կոչեսցին Փրկութիւն պարիսպք քո, եւ դրունք քո Ցնծութիւն։
Ի վերայ պարսպացն քոց, Երուսաղէմ, պահապանս կացուցի. զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն, որ մինչեւ յանգ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։
Զի ոչ գոյ նման ձեզ, եթէ ուղղեսցէ եւ արասցէ զԵրուսաղէմ ի պարծանս ի վերայ երկրի։
Մեղք Յուդայ գրեալ են գրչաւ երկաթեաւ, ադամանդեայ եղեգամբ. մածեալ է ի տախտակս սրտից նոցա, եւ յեղջեւրս սեղանոց ձերոց.
Կենդանի եմ ես, ասէ Տէր, եթէ լինելով լինիցի Յեքոնիա որդի Յովակիմայ արքայի Յուդայ՝ կնիք յաջոյ ձեռին իւրում, եւ աստի կորզեցից զքեզ,
Յաւուր յայնմիկ, ասէ Տէր ամենակալ, առից զքեզ, Զորաբաբէլ Սաղաթիելի, ծառայ իմ, եւ եդից զքեզ իբրեւ զկնիք. զի ընդ քեզ հաճեցայ, ասէ Տէր ամենակալ։