Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 48:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Վասն իմ արարի քեզ զայդ՝՝, զի մի՛ անուն իմ հայհոյեսցի. եւ զփառս իմ այլում ոչ տաց։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 48:11
23 Iomraidhean Croise  

Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա՝ յորդիս մարդկան։


Հաւատացի զոր եւ խօսեցայ, եւ ես խոնարհ եղէ յոյժ։


Ես յամբծութեան իմում գնացի, փրկեա զիս, Տէր, եւ ողորմեա ինձ։


Լսել ինձ՝՝ զձայն օրհնութեան քո, եւ պատմել զամենայն սքանչելիս քո։


Վերակացու եղէց քաղաքիդ այդմիկ ապրեցուցանել զդա, վասն իմ եւ վասն Դաւթի ծառայի իմոյ։


Ես Տէր Աստուած՝՝, այս է անուն իմ, զփառս իմ այլում ոչ տաց, եւ ոչ զքաջութիւնս իմ դրօշելոց։


Ես եմ, ես եմ նոյն որ ջնջեմ զանօրէնութիւնս քո վասն իմ, եւ զմեղս քո այլ ոչ եւս յիշեցից։


Պատմեցաւ քեզ առաջինն՝՝, եւ մինչչեւ հասեալ էր առ քեզ՝ լսելի արարի քեզ. մի՛ երբեք ասիցես թէ՝ Կուռքն իմ արարին, եւ մի՛ ասիցես թէ՝ Դրօշեալքն եւ ձուլածոյքն պատմեցին ինձ։


Վասն անուան իմոյ ցուցից քեզ զբարկութիւն իմ եւ զփառաւորութիւնս իմ, զոր ածի ի վերայ քո զի մի՛ սատակեցից զքեզ։


Այսպէս՝՝ ասէ Տէր. զի վարեցաւ ժողովուրդն իմ ձրի, զարմացեալ էին եւ լային։ Այսպէս ասէ Տէր. Վասն ձեր անուն իմ հանապազ հայհոյի ի մէջ հեթանոսաց՝՝։


Եթէ մեղք մեր հակառակ կացին մեզ, դու, Տէր, արա վասն անուանդ քո. զի բազում են մեղք մեր առաջի քո. քեզ մեղաք։


Եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց հանի զնոսա յանդիման նոցա։


Եւ դարձուցի զձեռն իմ ի նոցանէ, եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն, յորոց հանի զնոսա յանդիման նոցա։


Եւ դուք, տունդ Իսրայելի, այսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Նախ ի բաց ընկեցէք զիւրաքանչիւր զգնացս իւր, եւ ապա թէ լսիցէք՝՝ ինձ, եւ զանուն իմ սուրբ ոչ պղծիցէք պատարագօք ձերովք եւ գնացիւք ձերովք։


Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, առնել ձեզ զայն այնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի՝՝ ըստ ճանապարհաց ձերոց չարաց եւ ըստ ապականեալ գնացից ձերոց, ասէ Ադոնայի Տէր։


Բայց արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։


Վասն այդորիկ ասա ցտունդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ոչ ձեզ ինչ առնեմ՝՝, տունդ Իսրայելի, այլ վասն անուան իմոյ սրբոյ զոր պղծեցէք ի մէջ ազգացդ յորս մտէք ի դոսա։


զի ամենեքեան պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայրն. որ ոչ պատուէ զՈրդին, ոչ պատուէ զՀայր, զառաքիչն նորա։


Զի անունն Աստուծոյ վասն ձեր հայհոյի ի մէջ հեթանոսաց, որպէս եւ գրեալ է։


Զի ոչ մերժեսցէ Տէր զժողովուրդ իւր վասն անուան իւրոյ մեծի զի հեզութեամբ առ՝՝ զձեզ Տէր իւր ժողովուրդ։


Lean sinn:

Sanasan


Sanasan