Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 45:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 եւ տաց քեզ զգանձս խաւարինս, եւ զաւանդս աներեւոյթս բացից քեզ՝՝. զի ծանիցես թէ ես եմ Տէր Աստուած, որ կոչեցի զանուն քո՝ Աստուած Իսրայելի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 45:3
15 Iomraidhean Croise  

Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, հաւատարիմ լիցի բանն քո Դաւթի։


Այսպէս ասէ Կիւրոս թագաւոր Պարսից. Զամենայն թագաւորութիւնս երկրի ետ ինձ Տէր Աստուած երկնից, եւ նա հրամայեաց ինձ առնել եւ շինել նմա տաճար յԵրուսաղէմ Հրէաստանի։


Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ զքեզ քան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր՝ արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ, եւ ճանաչեմ զքեզ քան զամենեսեան՝՝։


Ասացէք մեզ, պատմեցէք մեզ՝՝ որ ինչ ի վախճանի լինիցի, եւ գիտասցուք, եթէ աստուածք իցէք. բարի արարէք, չար արարէք, զի տեսցուք միանգամայն եւ զարմասցուք՝


Եւ արդ այսպէս ասէ Տէր Աստուած որ արար զքեզ, Յակոբ, եւ որ ստեղծ զքեզ, Իսրայէլ. Մի՛ երկնչիր զի փրկեցի զքեզ, եւ կոչեցի քեզ զանուն քո թէ՝ Իմ ես։


ես կոչեցի եւ ես խօսեցայ. ածի զնա՝ եւ յաջողեցի զճանապարհս նորա։՝՝


Լուարուք ինձ, կղզիք, եւ ունկն դիք հեթանոսք. յետ բազում ժամանակաց հաստատեսցի այդ, ասէ Տէր։ Յարգանդէ՝՝ կոչեաց զիս, եւ յորովայնէ մօր իմոյ կարդաց զանուն իմ.


Եւ արք տասն գտան անդ, եւ ասեն ցԻսմայէլ. Մի՛ սպանաներ զմեզ, զի գոն մեզ գանձք ի բացի, ցորեան եւ գարի, մեղր եւ եւղ։ Եւ զանց արար եւ ոչ սպան զնոսա ի մէջ եղբարց իւրեանց։


Եկին հասին նմա ժամանակք իւր՝՝, բացէք զշտեմարանս նորա, որոնեցէք զնա իբրեւ զայրս՝՝, եւ սատակեցէք զնա. մի՛ մնասցեն նոցա մնացորդք։


սուր ի վերայ երիվարաց եւ կառաց նորա. սուր ի վերայ նահատակաց նոցա, եւ՝՝ ի վերայ ամենայն խառնաղանճիցն որ ի մէջ նորա, եւ եղիցին իբրեւ զկանայս. սուր ի վերայ գանձուց նորա, եւ յափշտակեսցին.


Բնակելոց առ ջուրբքն բազմօք, ի վերայ բազմութեան գանձուց նորա հասեալ է վախճան քո, արդարեւ ստոյգ ի փոր քո եմուտ։


Եւ եթէ բարձրասցի Բաբելոն իբրեւ զերկինս, եւ եթէ ամրացուսցէ զբարձրութիւն զօրութեան իւրոյ, յինէն եկեսցեն նմա սատակիչք, ասէ Տէր։


Lean sinn:

Sanasan


Sanasan