Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն, եւ ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին՝ գնացուցից զնոսա. արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն ի դիւրինս. զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա։
Ես յարուցի զնա արդարութեամբ թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են՝՝. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ, ոչ կաշառօք եւ ոչ պատարագօք, ասէ Տէր զօրութեանց։