Մի՛ երկնչիք յերեսաց արքային Բաբելացւոց յորմէ զարհուրեալ էիք յերեսաց նորա. մի՛ երկնչիք ի նմանէ, ասէ Տէր. զի ընդ ձեզ եմ ես ի փրկել զձեզ, եւ ապրեցուցանել ի ձեռաց նոցա.
Եւ դու մի՛ երկնչիր, ծառայ իմ Յակոբ, ասէ Տէր, զի ես ընդ քեզ եմ. թէ արարից վախճան ամենայն ազգաց՝ ուր ցրուեցի զքեզ անդր, այլ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ յիրաւունս, եւ քաւելով ոչ քաւեցից՝՝ զքեզ։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենեքին որ գործեն զանօրէնութիւն եղէգն, եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ՝՝, ասէ Տէր ամենակալ, եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ։
Տէր Յիսուս Քրիստոս ընդ ոգւոյդ քում։ Շնորհք ընդ քեզ։ Առ Տիմոթէոս երկրորդ թուղթ, որ էր Եփեսացւոց եկեղեցւոյն եպիսկոպոս առաջին ձեռնադրեալ, գրեցաւ ի Հռովմէ, յորժամ երկրորդ անգամ եկաց յատենի Պաւղոս առաջի Ներոնի կայսեր Հռովմայ։