Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 41:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

25 Բայց ես զարթուցից զհիւսիսայինն եւ զարեւելեայն. կոչեսցին յանուն իմ, եկեսցեն իշխանք. եւ իբրեւ զկաւ բրտի զոր բրուտն կոխէ՝ այնպէս կոխիցիք։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 41:25
15 Iomraidhean Croise  

Ո՞ զարթոյց յարեւելից զարդարութիւն, եւ կոչեաց զնա զհետ իւր. երթիցէ եւ տացէ հատուցումն յանդիման հեթանոսաց. զարհուրեցուսցէ զթագաւորս, եւ տացէ հողոյ զսուրս նոցա, եւ իբրեւ զխռիւ մերժեսցէ զնետս նոցա։


զի զբարկութիւն իմ յազգ անօրէն արձակեցից, եւ իմում ժողովրդեան կարգեցից առնել զաւար եւ զյափշտակութիւն, կոխան առնել զքաղաքս եւ դնել զնոսա ի փոշի։՝՝


Եւ լեսի զնոսա իբրեւ զհող երկրի, եւ իբրեւ զկաւ գռեհաց մանրեցից զնոսա։


Եւ եղիցին իբրեւ զպատերազմօղք՝ որ կոխիցեն զկաւ ի ճանապարհս պատերազմի՝՝, եւ ճակատեսցին, զի Տէր ընդ նոսա է, եւ ամաչեսցեն հեծեալք յերիվարս։


Եւ տեսցէ թշնամին իմ, եւ ծածկեսցէ զնա ամօթ, որ ասէր ցիս. Ո՞ւր է Տէր Աստուած քո. աչք իմ տեսցեն ի նա. արդ եղիցի կոխան իբրեւ զկաւ ի ճանաարհի։


որ ասեմ ցԿիւրոս թէ՝ Իմաստնասջիր, եւ զամենայն կամս իմ արասցես. որ ասեմ ցԵրուսաղէմ թէ՝ Շինեսջիր, եւ զտաճարն իմ սուրբ հաստատեցից՝՝։


Զի ել ի վերայ նորա ազգ ի հիւսիսոյ, նա դիցէ զերկիր նորա յապականութիւն. եւ ոչ ոք իցէ որ բնակիցէ ի նմա ի մարդոյ մինչեւ յանասուն, զի խախտեցան եւ գնացին։


Ես յարուցի զնա արդարութեամբ թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են՝՝. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ, ոչ կաշառօք եւ ոչ պատարագօք, ասէ Տէր զօրութեանց։


Ահագին է տեսիլն, եւ խստութիւն պատմեցաւ ինձ. որ արհամարհելոցն է՝ արհամարհէ, եւ որ անօրինելոցն է՝ անօրինէ։ Ի վերայ իմ հասին Եղամացիք, եւ հրեշտակք Պարսից գան ի վերայ իմ. արդ հեծեծեցից եւ մխիթարեցից զանձն իմ։՝՝


Եւ վեցերորդ հրեշտակն՝՝ եհեղ ի սկաւառակէ իւրմէ՝՝ ի վերայ գետոյն մեծի Եփրատայ, եւ ցամաքեցան ջուրք նորա զի պատրաստեցի ճանապարհ թագաւորի ելիցն՝՝ արեւու։


Այսպէս ասէ Տէր Աստուած ցօծեալն իմ ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազգս, եւ զզօրութիւն թագաւորաց խորտակեցից՝՝. եւ բացից առաջի նորա զդրունս, եւ քաղաքք՝՝ մի՛ փակեսցին։


Եւ ասէ ցիս Տէր. Յերեսաց հիւսիսոյ բորբոքեսցին չարիք ի վերայ բնակչաց երկրի։


Lean sinn:

Sanasan


Sanasan