Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 41:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Ահաւադիկ ամաչեսցեն եւ պատկառեսցեն ամենայն հակառակորդք քո, եւ եղիցին նոքա իբրեւ զչեղեալս, եւ կորիցեն ամենայն դատախազք քո։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 41:11
25 Iomraidhean Croise  

Եւ իջցեն ամենայն ծառայքս քո այսոքիկ առ իս, եւ երկիր պագցեն ինձ եւ ասասցեն. Ել դու եւ ամենայն ժողովուրդ քո, որում դուդ առաջնորդես. եւ ապա ելից։ Եւ ել Մովսէս ի փարաւոնէ լի բարկութեամբ։


Եւ եղեւ ի հասարակ գիշերի եւ Տէր եհար զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, յանդրանկանէ անտի փարաւոնի որ նստէր յաթոռ նորա, մինչեւ յանդրանիկ գերւոյն որ կայր ի վիրապի, եւ զամենայն անդրանիկ անասնոց։


Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։


Իբրեւ զջուրս բազումս ազգք բազում, իբրեւ ջուրց բազմաց բռնութիւն հոսանաց. եւ վտտեսցէ զնոսա եւ բացուստ ի բաց հալածեսցէ. իբրեւ զունգ յարդի՝՝ հոսեալ յերեսաց հողմոյ, եւ իբրեւ զփոշի անուոյ ի փոթորկէ մրրկեալ։


Եւ եղիցի իբրեւ զփոշի անուոյ մեծութիւն ամպարշտաց՝՝, եւ իբրեւ զունգ մաղեալ բազմութիւն զրկողացն քոց եւ եղիցի որչափ յական թօթափել։


Եւ եղիցի, որպէս ոք զի տեսանիցէ երազ ի տեսլեան գիշերոյ, մեծութիւն ամենայն հեթանոսաց յարձակելոց ի վերայ Երուսաղեմի եւ ամենայն ժողովելոցն ի վերայ նորա, եւ որ նեղեցինն զնա։


Եւ եղիցին՝ որպէս որք յերազի քաղցեալ իցեն եւ ուտիցեն, եւ իբրեւ յառնիցեն՝ զուր է տեսիլն. եւ զոր օրինակ ծարաւի ոք իցէ յերազի եւ ըմպիցէ, եւ յառնիցէ՝ եւ դարձեալ ծարաւիցի, ի զուր յուսացաւ անձն նորա. այնպէս եղիցի մեծութիւն ամենայն հեթանոսաց, որ զօրաժողով եղեն ի վերայ Երուսաղեմի եւ՝՝ ի վերայ լերին Սիոնի։


Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ի կորուստ։


եւ ամենայն հեթանոսք ոչինչ են, եւ յոչինչ՝՝ համարեցան նմա։


խօսեցարուք ի սիրտ Երուսաղեմի եւ մխիթարեցէք զդա, զի լի եղեւ տառապանօք. թողեալ լիցին՝՝ դմա մեղք իւր, զի ընկալաւ ի ձեռանէ Տեառն կրկին զհատուցումն մեղաց իւրոց։


թէ ուստի՛ իցէք դուք եւ ուստի՛ գործուած ձեր. զի յերկրէ պիղծս ընտրեցին զձեզ։


Զի ընդունայն են որ առնեն զձեզ, եւ սնոտի են որ ստեղծանեն զձեզ։՝՝


եւ ասասցէ թէ՝ Արդարութիւն եւ փառք առ նա եկեսցեն. եւ ամաչեսցեն ամենեքեան՝ որ որոշեն զանձինս իւրեանց ի Տեառնէ։


Այսպէս ասէ Տէր. Եթէ ոք վարիցէ զսկայ գերի, առցէ զաւար նորա. եւ քաջ ապրէ՝ որ առնուցու զաւար սկայի։ Այլ ես զդատաստան իմ դատեցայց, եւ զորդիս իմ փրկեցից։


Եւ կերիցեն նեղիչք քո՝՝ զմարմինս իւրեանց. եւ արբցեն իբրեւ զգինի նոր զարիւնս իւրեանց՝ եւ արբեսցին. եւ ծանիցէ ամենայն մարմին եթէ ես եմ Տէր որ փրկեցի զքեզ, եւ օգնեցի քեզ եւ զօրացուցի զՅակոբ՝՝։


զի ահաւասիկ եկք՝ առ քեզ վասն իմ մերձեսցին, եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքեզ ապաստան արասցեն։


Ամենայն անօթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի դատաստան՝ պարտեսցես, եւ ամենայն դատախազք քո ի նմին. զի գոյ՝՝ ժառանգութիւն պաշտօնէից Տեառն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք՝՝ ասէ Տէր։


Եւ եթէ ոչ դառնայցեն, ջնջեցից զազգն զայն, եւ բարձից կորստեամբ, ասէ Տէր։


Ասէ Տէր՝ Սուրբն Իսրայելի. Տեառն է՝՝ սկիզբն արմտեաց նորա. ամենեքեան որ ուտեն զնա՝ զղջասցին, չարիք հասցեն ի վերայ նոցա, ասէ Տէր։


Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ եդից զԵրուսաղէմ իբրեւ զքար մի կոխան՝՝ ամենայն հեթանոսաց. ամենայն որ կոխիցէ զնա՝ կատակելով կատակեսցէ, եւ ժողովեսցին՝՝ ի վերայ նորա ամենայն ազգք երկրի։


Եւ իբրեւ հանին, աղաչէին գնալ ի քաղաքէն։


Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։


Lean sinn:

Sanasan


Sanasan