Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։
Զի աւուրս բազումս նստցին որդիքն Իսրայելի առանց թագաւորի եւ առանց իշխանի եւ առանց պատարագաց եւ առանց սեղանոյ եւ առանց քահանայութեան եւ առանց յայտնութեանց՝՝։
Զի թզենի ոչ տացէ զպտուղ իւր, եւ մի՛՝՝ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր, պակասեսցեն հօտք ի ճարակոյ, եւ ոչ իցեն եզինք ի մսուրս։
Եւ եղիցի զօրութիւն նոցա ի յափշտակութիւն, եւ տունք նոցա յապականութիւն. շինեսցեն տունս, եւ մի՛ բնակեսցեն ի նոսա, տնկեսցեն այգիս, եւ մի՛ արբցեն զգինի նոցա։