զի ասացէք. Եդաք ուխտ ընդ դժոխս, եւ ընդ մահու դաշինս կռեցաք. մրրիկ փոթորկեալ եթէ յարիցէ՝ ոչ եկեսցէ ի վերայ մեր. զի եդաք սուտ զյոյսն մեր, եւ ստութեամբ ծածկեցաք։
եւ վասն վստահութեան չարութեանց քոց, զի ասէիր թէ՝ Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր, զայս գիտասջիր, զի առնուցուս զայդ ի միտ. եւ պոռնկութիւնն քո յամօթ լիցի քեզ՝՝. զի ասացեր ի սրտի քում. Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր։
Զի այգի Տեառն զօրութեանց՝ տունն Իսրայելի է, եւ մարդն Յուդայ՝ նորատունկ սիրելի. մնացի զի արասցէ իրաւունս, եւ արար անիրաւութիւն, եւ ոչ արդարութիւն՝ այլ աղաղակ։
Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Յուդայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նմանէն՝՝, փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն եւ զհրամանս նորա ոչ պահեցին, եւ մոլորեցուցին զնոսա սնոտեօք իւրեանց զոր արարին,՝՝ զորոց զհետ գնացին հարքն նոցա։