Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 3:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

25 Եւ որդիդ քո գեղեցիկ զոր սիրես՝ սրով մեռցի, եւ իշխանք ձեր սրով անկցին.

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 3:25
12 Iomraidhean Croise  

Եւ կոտորեաց Փակէէ որդի Ռովմելայ արքայ Իսրայելի՝՝ ի Յուդայ ի միում աւուր հարեւր եւ քսան հազար արանց զօրաւորաց զօրութեամբ, ի թողուլն նոցա զՏէր Աստուած հարցն իւրեանց։


Եւ ահա վիրաւորեցան հարքն մեր սուսերօք, եւ ուստերք ձեր եւ դստերք ձեր եւ կանայք ձեր են ի գերութեան յերկրի ոչ իւրեանց, ուր ենն այժմ՝՝։


ապա թէ ոչ կամիցիք լսել ինձ՝՝, սուր կերիցէ զձեզ. քանզի բերան Տեառն խօսեցաւ զայս։


ես մատնեցից զձեզ ի սուր, եւ ամենեքեան կոտորեսջիք. զի կոչեցի զձեզ՝ եւ ոչ լուարուք. խօսեցայ՝ եւ ստունգանեցէք, եւ արարէք չար առաջի իմ, եւ զոր ոչ կամէի՝ ընտրեցէք։


Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զօրութեանց. Ահաւասիկ ես այց արարից ի վերայ նոցա. երիտասարդք նոցա սրով մեռցին, եւ ուստերք եւ դստերք նոցա սովով վախճանեսցին.


Եթէ ելից ի դաշտ՝ ահա վիրաւորք սրոյ, եւ եթէ մտից ի քաղաք՝ ահա ցաւք սովոյ. զի մարգարէ եւ քահանայ գնացին յերկիր զոր ոչ գիտէին։


Բազմացան զինեւ այրիք նոցա քան զաւազ ծովու. ածի ի վերայ նոցա եւ ի վերայ մօրն զերիտասարդս, թշնամութիւն ի միջօրէի արկի զնովաւ. եկն՝՝ յանկարծակի դողումն եւ տագնապ։


Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։


Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ եւ զխորհուրդն Երուսաղեմի ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ տաց զդիակունս նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


Որ նստցի ի քաղաքիդ յայդմիկ՝ սրով եւ սովով եւ մահու մեռցի. եւ որ ելցէ կացցէ առաջի Քաղդէացւոցն, որոց պաշարեալն է զձեզ՝ կեցցէ, անձն իւր ինքեան պարգեւ լիցի եւ կեցցէ՝՝։


Ննջեցին ի վերայ ելիցն ճանապարհաց առ հասարակ ծերն եւ տղայն, կուսանն եւ երիտասարդն վարեցան ի գերութիւն. ի սուր արկեր՝՝ կոտորեցեր յաւուր բարկութեան քո, զեներ, խորտակեցեր, եւ ոչ անխայեցեր։


Սրով վախճանեսցին ամենայն մեղաւորք ժողովրդեան իմոյ. որք ասէին. Ոչ մերձեսցին եւ ոչ հասցեն ի վերայ մեր չարիք։


Lean sinn:

Sanasan


Sanasan