Եդից զբանս իմ ի բերանս քո, եւ ընդ հովանեաւ ձեռին իմոյ ծածկեցից զքեզ, որով կանգնեցի զերկինս եւ արկի զհիմունս երկրի, եւ ասացի ցՍիոն. Ժողովուրդ իմ ես դու։
Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։
Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։
Երուսաղէմ, Երուսաղէմ, որ կոտորէր զմարգարէսն եւ քարկոծ առնէր զառաքեալսն առ նա,՝՝ քանի՜ցս անգամ կամեցայ ժողովել զմանկունս քո, զոր օրինակ ժողովէ հաւ զձագս իւր ընդ թեւովք, եւ ոչ կամեցարուք։
Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո, եւ փակեա զդուրս քո, եւ կաց յաղօթս առ Հայր քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։