Քանզի մեղանչիցեն քեզ, զի չիք մարդ որ ոչ մեղանչէ, եւ եթէ ածցես ի վերայ՝՝ նոցա, եւ մատնեսցես զնոսա առաջի թշնամեաց, եւ գերիցեն զնոսա գերիչք իւրեանց յերկիր թշնամւոյ ի հեռաւոր կամ ի մօտաւոր,
Եւ ասէ Տէր. Նա եւ զՅուդա մերժեցից յերեսաց իմոց, որպէս մերժեցի զԻսրայէլ. եւ մերժեցից զքաղաքդ զայդ զոր ընտրեցի զԵրուսաղէմ, եւ զտունդ զորմէ ասացի թէ՝ Եղիցի անուն իմ անդ։
Ահա ես ժողովեցից զնոսա յամենայն երկրէ, ուր ցրուեցի զնոսա անդր բարկութեամբ եւ սրտմտութեամբ իմով, եւ ցասմամբ մեծաւ. եւ դարձուցից զնոսա ի տեղիս յայս եւ նստուցից զնոսա յուսով.
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Տացէ զքեզ Տէր ի պարտութիւն առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ի վերայ նոցա, եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց նոցա. եւ եղիցիս ցրուեալ ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի.
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։