Եւ ել Յովաքին արքայ Յուդայ առ արքայն Բաբելացւոց ինքն եւ ծառայք իւր, եւ մայր իւր եւ իշխանք իւր եւ ներքինիք իւր. եւ առ զնա արքայն Բաբելացւոց, յամի ութերորդի թագաւորութեան իւրոյ։
Եւ եղիցի զօրութիւն նոցա՝՝ իբրեւ զծեծած վշոյ, եւ գործք նոցա իբրեւ զկայծակունս հրոյ. եւ այրեսցին անօրէնք եւ մեղաւորք՝՝ ի միասին, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ։
Մինչեւ յե՞րբ սուգ ունիցի երկիր, եւ խոտ ամենայն վայրի ցամաքեսցի. ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն. զի ասացին թէ՝ Ոչ տեսցէ Աստուած զճանապարհս մեր։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենեքին որ գործեն զանօրէնութիւն եղէգն, եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ՝՝, ասէ Տէր ամենակալ, եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ։