Վասն այսորիկ բարձցի անօրէնութիւն Յակոբայ. եւ այս է օրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա. ի ժամանակի յորում մանրեսցեն իբրեւ զփոշի մանր՝ զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա, այլ կոտորեսցին իբրեւ զմայրի փայտահարաց։
Այսպէս ասէ Տէր Տէր. Եւ կորուսից զգարշելիսն, եւ դադարեցուցից զմեծամեծս ի Մեմփացւոց, եւ զիշխանս յերկրէն Եգիպտացւոց, եւ ոչ եւս լինիցին՝՝. եւ արկից ահ ի վերայ երկրին Եգիպտացւոց։
Զի մի՛ եւս պղծեսցին ի կուռս իւրեանց եւ ի գարշելիս իւրեանց եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր՝՝ մեղան ի նոսա, եւ սրբեցից զդոսա, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։
Յամենայն բնակութեան ձերում քաղաքք աւերեսցին, եւ բարձունք ապականեսցին, զի ջնջեսցին եւ պակասեսցին սեղանք ձեր, եւ խորտակեսցին եւ դադարեսցեն կուռք ձեր, եւ բարձցին մեհեանք ձեր, եւ ջնջեսցին գործք ձեռաց ձերոց.
Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, եւ զամենայն արձանս նորա այրեսցեն հրով. եւ զամենայն կուռս նորա արարից յապականութիւն. զի ի կապինաց պոռնկութեան ժողովեաց, եւ ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։