13 եւ ի վերայ ամենայն մայրից Լիբանանու բարձրացելոց եւ վերացելոց, եւ ի վերայ ամենայն ծառոց կաղնեաց Բասանու,
Սաղմոս ասացէք Տեառն, սուրբք նորա, խոստովան եղերուք յիշատակի սրբութեան նորա։
Եւ փայտքն Լիբանանու՝՝ ոտնհար եղեն քեզ, եւ մայրքն Լիբանանու ասեն, թէ՝ Յորմէ հետէ դու դադարեցեր՝ ոչ ելին ի մեզ փայտահարք։
Սուգ առ եւ տկարացաւ՝՝ երկիր. յամօթ եղեւ Լիբանան, ի դաշտ մարգագետին համարեցաւ Սարոն. յայտնի եղեւ Գալիլեա՝՝ եւ Կարմեղոս։
Զի՞ ի ձեռն հրեշտակաց նախատեցեր զՏէր. դու ասէիր թէ՝ Բազմութեամբ կառաց իմոց ելի ի բարձրութիւն լերանց, եւ ի ծագս Լիբանանու. եւ կոտորեցի զբարձրութիւն մայրից նորա, եւ զգեղեցկութիւն նոճից նորա, եւ մտի ի բարձրութիւն կողմանց անտառին.
Ի Բասանէ արարին զղեկս նաւաց քոց, եւ զմեհեանս քո շինեցին ի փղոսկրէից, ապարանս անտառախիտս ի կղզեաց Քետիմացւոց։
Եւ առաքեցից հուր ի վերայ Հրէաստանի, եւ կերիցէ զհիմունս Երուսաղեմի։