Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 13:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 Զաղեղունս երիտասարդաց խորտակեսցեն, եւ որդւոցն ձերոց՝՝ մի՛ ողորմեսցին, եւ ի մանկունս ձեր ոչ խնայեսցէ ակն նոցա։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 13:18
18 Iomraidhean Croise  

Եւ ասէ Ազայէլ. Ընդէ՞ր լաս, տէր իմ։ Եւ ասէ. Գիտեմ զինչ գործելոց ես ընդ որդիսն Իսրայելի. զամուրս նոցա հրձիգ արասցես, եւ զընտիրս նոցա սրով կոտորեսցես, եւ զտղայս նոցա սատակեսցես, եւ զյղիս նոցա հերձցես։


Եւ ած ի վերայ նոցա զթագաւորն Քաղդէացւոց. կոտորեաց զերիտասարդս նոցա սրով ի տան սրբութեան իւրոյ, եւ ոչ խնայեաց ի Սեդեկիաս. կուսանաց նոցա ոչ ողորմեցաւ, եւ զծերս նոցա զամենեսեան մատնեաց ի ձեռս նոցա՝՝։


Կին քո որպէս այգի վայելուչ՝՝ յանկիւնս տան քո, որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ շուրջ զսեղանով քով։


Եւ զորդիս նոցա առաջի նոցա սատակեսցեն, եւ զտունս նոցա աւար հարկանիցեն, եւ զկանայս նոցա խայտառակեսցեն։


Եւ արդ հասցեն յանկարծակի ի վերայ քո երկոքեան սոքա ի միում աւուր, այրութիւն եւ անզաւակութիւն. եկեսցէ յանկարծակի ի վերայ քո՝ վասն դիւթութեանցդ քոց, եւ վասն զօրացեալ կախարդութեանցդ քոց,


Որոց նետք իւրեանց սրեալ են, եւ աղեղունք լարեալք. սմբակք երիվարաց նոցա իբրեւ զվէմ հաստատուն համարեցան, անիւք կառաց նոցա իբրեւ զմրրիկ։


Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։


Կապարճք նորա իբրեւ զգերեզմանս բաց են. ամենեքին զօրաւորք։


Վասն այնորիկ անկցին երիտասարդք նորա ի հրապարակս նորա, եւ ամենայն արք պատերազմօղք նորա անկեալ դնիցին յաւուր յայնմիկ, ասէ Տէր։


Աղեղն եւ վաղակաւոր ի ձեռին իւրում, ժպիրհ է եւ մի՛ ողորմեսցի. ձայն նոցա իբրեւ զծով գոչեսցէ. հեծեալք յերիվարս, պատրաստեալք իբրեւ զհուր ի պատերազմ ի վերայ քո, դուստր Բաբելացւոց։


Եւ ցրուեցից ի քեզ զայր եւ զկին, եւ ցրուեցից ի քեզ զծերն եւ զերիտասարդն, եւ ցրուեցից ի քեզ զընտիրն եւ զկոյսն,


աղեղնաւորք եւ տիգաւորք, ազգ ժպիրհ եւ անողորմ. ձայն նորա իբրեւ զձայն ծովու յարուցելոյ. կառօք եւ երիվարօք ճակատեսցի, եւ լաստեսցի իբրեւ զհուր՝՝ ի պատերազմ ի վերայ քո, դուստր Սիոնի։


Եւ արդ ոչ խնայեսցէ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց, այլ ըստ ճանապարհաց նոցա տալ ի գլուխս նոցա։


Քանզի ել որ փչէ ընդ երեսս քո, եւ ապրեցուցանէ ի նեղութենէ՝՝. դիտեա զճանապարհ, պնդեա զմէջ, զօրացիր զօրութեամբ յոյժ։


Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ, եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա՝՝, եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն, եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։


Lean sinn:

Sanasan


Sanasan