Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։
Վասն այնորիկ դարձուցից եւ առից զցորեանն իմ ի ժամանակի իւրում, եւ զգինին իմ եւ զձէթն ի ժամանակի իւրեանց, եւ զերծից ի նմանէ զհանդերձ՝՝ իմ եւ զկտաւ իմ, զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։
Հայեցարուք ի բազում, եւ եղեւ սակաւ. եւ դուք ի ներքս ի տունս կրեցէք, եւ ես արտաքս փչեցի զայն. վասն այդորիկ այսպէս ասէ Տէր ամենակալ. Փոխանակ զի տունդ իմ՝՝ աւեր է, եւ դուք ճեպեալ էք յիւրաքանչիւր տուն իւր։