Խրատեսցէ զքեզ ապստամբութիւնդ քո, եւ չարիք՝՝ քո կշտամբեսցեն զքեզ. եւ ծանիցես եւ տեսցես, թէ չար եւ դառն է քեզ թողուլն զիս, ասէ Տէր Աստուած քո. եւ ոչ հաճեցայ ընդ քեզ, ասէ Տէր Աստուած քո՝՝։
Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։
զի առնելով արասցուք զամենայն բան որ ելանէ ի բերանոյ մերմէ, արկանել խունկս տիկնոջն երկնից եւ նուիրել նմա նուէրս, որպէս արարաք մեք եւ հարքն մեր եւ թագաւորքն մեր եւ իշխանքն մեր՝ ի քաղաքս Յուդայ եւ արտաքոյ Երուսաղեմի, եւ էաք հացալիցք եւ փափկացեալք, եւ չար ինչ ոչ տեսանէաք։
Ցնծա դու եւ ուրախ լեր, դուստր Եդովմայեցւոց, որ բնակեալդ ես յերկրիդ Աւստացւոց. եկեսցէ բաժակս այս ի վերայ քո. յարիցես եւ արբցես, արբեսցիս եւ անդրէն դարձուսցես։
Եւ եղիցին պանդուխտք՝՝ բնակիչք Շամրնի. զի սուգ առ ժողովուրդ նորա ի վերայ նորա. եւ որպէս դառնացուցին զնա, ոտնհար լիցին՝՝ ի վերայ փառաց նորա. զի գերեցան ի նմանէ։
Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։
Եւ դարձուցից ի սուգ զտօնս ձեր, եւ զամենայն երգս ձեր յողբս, եւ ածից ի վերայ ամենայն հասակաց քուրձ, եւ ի վերայ ամենայն գլխոց կնդութիւն. եւ արարից նմա իբրեւ սուգ սիրելւոյ, եւ որոց ընդ նմայն իցեն՝ իբրեւ օր ցաւոց՝՝։