Եւ կործանումն նորա եղիցի իբրեւ զբեկումն խեցեղէն անօթոյ բրտի՝ մանր խորտակելոյ, զի մի՛ ոք գտանիցէ ի նմանէ որով հուր բառնայցէ՝ կամ որով մարթիցէ առնուլ սակաւ մի ջուր։
Բացին զբերանս իւրեանց ի վերայ քո ամենայն թշնամիք քո, շչէին եւ կրճտէին զատամունս իւրեանց, եւ ասէին. Եկայք կլցուք զսա, զի այս՝ այն օր է որում ակն ունէաք. ահաւասիկ տեսաք եւ գտաք եւ հասաք մեք նմա՝՝։
վասն այդորիկ մարգարեաց եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի եղէք յանարգութիւն ամենայն ազգաց որ շուրջ զձեւք են, եւ վտարանդի եղէք ազգաց բազմաց,՝՝ խօսք լեզուաց եւ նախատինք ազգաց,
Տացէ զքեզ Տէր ի պարտութիւն առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ի վերայ նոցա, եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց նոցա. եւ եղիցիս ցրուեալ ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի.
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։